Ռուսաստանում, նոյեմբերի 20-ին, Տյումենում կմեկնարկի ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների եվրոպայի առաջնությունը, որտեղ հին աշխարհամասի 37 երկրներից կմասնակցեն 314 մարզիկ մարզուհիներ:

Առաջին օրը կգոտեմարտեն տղաների 60 եւ 66 կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը առաջին հանդիպումը կանցկացնի Շվեդիան ներկայացնող Օլլե Սունդստրոեմի հետ, Գրիգոր Իվանյանը Ադրբեջանցի Օրհան Սաֆարովի հետ, 66 կգ քաշայինների պայքարում Արթուր Երանոսյանը կմրցի Մոլդովացի Վրեմե Եուգենիուի հետ, Գեւորգ Թորոսյանը Բելգիացի Կեննեթ Վան Գանսբեկեի հետ: