Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի ընկնելու հետեւանքով նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։

Հարձակմանը մասնակցել է երկու անօդաչու թռչող սարք, հաղորդում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, հրդեհը տեղայնացվել է։

Տուապսեն առողջարանային քաղաք է և գլխավոր նավահանգիստ Սև ծովի ափին, որը գտնվում է Սոչիի և Կրասնոդարի մոտ: