Սպիտակ տանը ես շատ բովանդակալից հանդիպում ունեցա Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Մենք քննարկել ենք մեր երկրների միջև երկկողմ համագործակցության հարցերը և մեր հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Մենք կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- գրել է նա:





























