Մյունխենի օդանավակայանը շաբաթ օրը կարճ ժամանակով փակվել է, քանի որ կլիմայական շարժման ակտիվիստները մտել են տարածք եւ իրենց սոսնձել թռիչքուղուն, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով օդանավակայանի մամուլի քարտուղարին։
Երկու թռիչքուղիներից մեկն այժմ բաց է, բայց հնարավոր են ուշացումներ, ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի հարավային օդանավակայանի համար ամենալարված ժամանակ։
Last Generation կլիմայական ակտիվիստների X-ի միկրոբլոգում ներկայացված են ակցիայի մասնակիցները թռիչքուղում կամ ասֆալտին, նրանց ձեռքին բողոքի պաստառներ են։ «Ընդհանուր առմամբ վեց մարդ նստած է երկու խմբով, Մյունխենի օդանավակայանի տարբեր մասերում»,- նշված է գրառման մեջ։


























