Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման եւ բաշխման կառավարման «Tavanir» ընկերության գլխավոր տնօրեն Մոսթաֆա Ռաջաբի Մեշհադին հայտնել է էլեկտրաէներգիայի առեւտուր սկսելու մասին Իրանի եւ Թուրքիայի միջեւ, գրել է Mehr-ը։

«Էլեկտրաէներգիայի առեւտուրը երկու երկրների միջեւ կսկսվի 100 մեգավատից եւ կհասնի 500 մեգավատի կարճ ժամկետում»,- ասել է Մեհշադին։ Նա նշել է, որ կողմերն ընդգծել են էլեկտրաէներգիայի առեւտրի մասին պայմանագիրն ավարտելու անհրաժեշտության մասին, եւ որոշվել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու երկրների միջեւ պետք է մտնի շահագործման եւ ներդրման փուլ որքան հնարավոր է շուտ։