Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական բաժնի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Ջաֆարաբադին հայտնել է, որ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը ձգտում են մինչեւ տարեվերջ արձակել Qaem 105 կրիչ արբանյակը, տեղեկացրել է Mehr-ը։

Qaem 105 կրիչ արբանյակը կարող է ավելի մեծ բեռ տանել եւ մոտ երկու անգամ ավելի մեծ է, քան Qaem 100 կրիչ արբանյակը, նշել է Ջաֆարաբադին։

Նրա խոսքով՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը Qaem 105-ը կարձակեն մինչեւ տարեվերջ, բայց եթե «մեզ հաջողվի դա անել, մենք անպայման կարձակենք կրիչ արբանյակ հաջորդ տարվա գարնանը»,- ավելացրել է նա։

Հունվարին գեներալ Ջաֆարաբադին հայտնել էր, որ առաջիկա երեք տարիներին Իրանը կսկսի արբանյակների արձակման հետազոտական փուլը Qaem 120 կրիչի օգնությամբ։