Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի Գուիսիի տարրական դպրոցում երկուշաբթի կեսօրին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 10-ը: Դրա մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Ըստ չինական Xinhua գործակալության՝ քաղաքի հասարակական անվտանգության վարչությունից հայտնել են, որ 10 վիրավորներից վեցը թեթև վնասվածքներ են ստացել՝ փորձելով փախչել հարձակումից: Կասկածյալը ոստիկանության հսկողության տակ գտնվող Պան մականունով 45-ամյա կին է։


























