ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության անդամների հիշատակը, հայտնել է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։

Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությունից, երբ ճանապարհին ուղղաթիռը կործանվել է, ինչի հետևանքով Իրանի նախագահը, արտգործնախարարը և ինքնաթիռում գտնվող մյուս ուղևորները զոհվել են։