Դանակով զինված տղամարդը հարձակվել է մետրոյի ուղեւորների բրա Թահչժուն քաղաքում։ Ինչպես տեղեկացրել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը,  առնվազն երկու մարդ վիրավորվել է։

Հարձակվողին բռնել են իրենք՝ ուղեւորները։ Նա 20-ամյա մի տղա էր Խուն ազգանունով։ Բռնելու ժամանակ նրա մոտ հայտնաբերել են երեք դանակ։

Վիրավորումներ են ստացել 17-ամյա մի դեռահաս եւ 27-ամյա մի տղամարդ, նրանք հոսպիտալացվել են չարագործի հետ միասին, որը նույնպես վնասվածքներ էր ստացել։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։