Մայիսի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի ազգային անվտանգության գծով էմիր Մուհամեդ բին Ահմեդ ալ Մինսադի հետ։
Կողմերը քննարկել են հայ-կատարյան հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում։ Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարեւորությունը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերին, որոնց շրջանակում ընդգծվել է հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման կարեւորությունը։





























