Միացյալ Նահանգները 59 տրանսֆորմատոր եւ այլ սարքավորումներ է ուղարկել Խարկովի համար, որը ենթարկվում է մշտական օդային գրոհների ՌԴ-ի կողմից, այս մասին X-ում տեղեկացրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

Նրա խոսքով՝ անցած շաբաթ ԱՄՆ-ը Միջազգային զարգացման գործակալության (USAID)  միջոցով լարման 50, հոսանքի 9 տրանսֆորմատոր եւ 80 մեկուսիչ է փոխանցել Խարկովի էներգաբաշխիչ համակարգի օպերատորին։

«Էներգետիկներին Խարկովի էլեկտրացանցում նորոգման աշխատանքներ կատարելու հարցում օգնելու համար, որը վնասվել է հրթիռակոծման եւ անօդաչուների գրոհների հետեւանքով»,- ասել է նա։

Նախօրեին Բրինքը հայնել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինային է հանձնել 107 գեներատոր Խարկովի մարզի համար, որը ենթարկվում է Ռուսաստանի մշտական օդային հարվածներին։