Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևը հրաժարական է տվել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրա մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Վստահ եմ, որ իր նոր տեղում նա կցուցաբերի իր բոլոր լավագույն որակները և կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ»,- թելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է Չեչնիայի ղեկավարը։ Կադիրովը նշել է, որ Չեչնիայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իսա Թումխաջիևը։





























