Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի ցավակցություն է հայտնել Իրանին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին», - ասված է Շոլցի՝ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերին հասցեագրված ուղերձում:




























