Թուրքական կազմակերպված հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունը ձեբակալվել է Իտալիայում, Հռոմի մոտ։ Նա հայրենիքում համարվում է ամենից շատ որոնվող հանցագործներից մեկը, 2022թ. Ստամբուլի դատախազությունը հանցագործին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել։

Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախմբի կազմակերպման, ահաբեկչությանը մասնակցելու, սպանության եւ զենքի վաճառքի մեջ, ավելի վաղ արդեն ձերբակալվել էր Իտալիայում։ Բայց 2023թ. իտալական դատական ատյանները մերժել էին Թուրքիայի հարցապնդումը արտահանձնման մասին՝ հրաժարումը բացատրելով նրանով, որ, ծագմամբ քուրդ լինելով, Բոյունը կարող է կտտանքների ենթարկվել հայրենիքում։ Ինչպես գրել է La Repubblica թերթը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական խնդրանքը հանցագործին արտահանձնելու մասին, իսկ նրա ձերբակալման գործողությանը կարող էին մասնակցել թուրքական հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ Ինտերպոլի ներկայացուցիչները։

Լայն ոստիկանական գործողության ընթացքում, որը տեղի է ունեցել Իտալիայի տարբեր հատվածներում, ներառյալ Սիցիլիա կղզին, ձերբակալվել են թուրքական հանցավոր խմբավորման 18 անդամներ։ Ինչպես նշել է Radio-1-ը, Բոյունը ձերբակալվել է Վիտերբոյի (Հռոմից 60 կիլոմետր հեռու) տանը։