Շվեյցարական Մենենդորֆ քաղաքում, Ցյուրիխի լճի մոտ, ձերբակալել են մերկ տղամարդու, որը մահացու վիրավորել էր վազող կնոջը, տեղեկացրել է SRF-ը։

Չորեքշաբթի օրը ժամը 20.00-ին անցորդները ոստիկանությանը տեղեկացրել են Ալմա-պարկում կատարված միջադեպի մասին Ցյուրիխի լճի մոտ։ Պատահարի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է ծանր վիրավոր մի կնոջ եւ տղամարդու։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ վազող կինը տեղում մահացել է, չնայած վերակենդանացման ջանքերին։ Կնոջ ինքնությունը դեռ պարզված չէ։

Կասկածյալը ձերբակալվել է։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք կասկածյալն ու վազող կինը իրար ճանաչել են։

Կանտոնի ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի երեկոյան կասկածվողը վիրավորել էր եւս մեկ մարդու։ Նա թեթեւ մարմնական վնասվածքներ էր ստացել։

Անցորդները նաեւ տեղեկացրել են, որ չարագործը մարդկանց վրա հարձակվելուց առաջ բղավում էր։

Թե ինչ է օգտագործել հանցագործը այգում մարդկանց վրա հարձակման համար, այժմ փորձում են պարզել։ Ոստիկանությունը որեւէ տեղեկություն չի տրամադրել տղամարդու, ասենք՝ նրա հոգեկան առողջության մասին։

Մինչեւ հիմա Մենենդորֆում նման միջադեպ չէր եղել, ասել է քաղաքապետ Վոլֆգանգ Աննիգեֆերը Blick թերթին։ Մինչեւ հիմա այգում որեւէ խնդիր չէր եղել՝ ամռանը աղմուկի հետ կապված բողոքներից բացի։