Այսօր Խարկովի հարվածներից հետո, որոնք խլեցին յոթ մարդու կյանք, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կրկին կոչ արեց Արևմուտքին օգնել հակաօդային պաշտպանության համակարգերով և, առաջին հերթին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք ամենաարդյունավետն են ռուսական օդային թիրախների դեմ։

«Առանց որևէ մեկին անուն տալու կամ որևէ մեկին ամաչեցնելու, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Patriot համակարգեր ունեցող երկրներին արագացնել որոշումները և այդ համակարգերը տրամադրել Ուկրաինային։ Կարծում եմ, որ յոթ Patriot համալիրներն այնքան էլ մեծ գին չեն՝ վճարելու Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության համար: Բայց դրանք հիմա են պետք, ոչ թե վաղը։ Ցավոք, միայն համերաշխության խոսքերը  ռուսական հրթիռներ չեն որսում»,- նշել է նախարարը։