Մեքսիկայի Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում՝ Մոնտերեյի արդյունաբերական կենտրոնի մոտ չորեքշաբթի երեկոյան նախընտրական հանրահավաքի ժամանակ փլուզվել է մեծ բեմը, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել, խուճապի մատնելով քաղաքական գործիչներին և հանրչահավաքի մասնակիցներին:

Ըստ Reuters-ի՝ Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի նահանգապետ Սամուել Գարսիան սոցցանցերում հայտնել է, որ  հյուսիսային «Քաղաքացիների շարժում» կուսակցության աջակցության հանրահավաքից հետո շուրջ 70 մարդ հոսպիտալացվել է։ Գարսիան ասել է, որ զոհերի թվում են ութ մեծահասակ և մեկ երեխա:  

Կենտրոնամետ «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մեյնեսն հայտարարել է, որ փլուզման պատճառ է դարձել քամու պոռթկումը:

Ալվարես Մայնեզը, ով դեպքի վայր է վերադարձել տեղի հիվանդանոցում բուժվելուց հետո, հայտարարել է, որ դադարեցնում է քարոզարշավը և հույս ունի, որ իշխանությունները կհետաքննեն միջադեպը՝ պահանջելով գործընթացի թափանցիկություն: