Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Հարավային Լիբանանի տարածքից արձակվել է 20 հրթիռ Իսրայելի հյուսիսի Վերին Գալիլեա շրջանի դեմ։
ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն՝ մի քանի խոցումներ գրանցվել են Իսրայելի Դովեւ եւ Մանարա շրջաններում եւ վնասներ են պատճառել։ Զոհեր եւ տուժածներ չկան, եւ իսրայելական բանակում հայտնել են, որ «հրետանին հարված է հասցրել կրակակետերին» Լիբանանում։
Նշվել է նաեւ, որ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շարժման մի շարք «ռազմական օբյեկտների» Սուանեհ եւ Ռամիեհ շրջաններում (Լիբանանի հարավ), ինչպես նաեւ «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներին Յարուն եւ Հանին շրջաններում։


























