Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա ջուր» ընկերությունից:

»Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա: Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։

Այս պահին դեռևս ջուր չկա

Ախթալա քաղաքի մի հատվածում,

Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով),

Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է),

Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։  Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով:

Այս պահին Վեոլիաթիմն աշխատում է գետի թռիչքային հատվածով ջրատարի վերագործարկումը կազմակերպելու ուղղությամբ։

Նաև ուսումնասիրություններ են ընթանում` ջրամատակարարման և #ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար.,-ասված է հաղորդագրության մեջ: