Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) տեղեկացրել է, որ Ռաֆահում Իսրայելի գրոհի հետեւանքով զոհվել են իր երկու աշխատակիցները։ Կազմակերպության հայտարարությունը հրապարակվել է X-ի իր էջում։

«PRCS-ի բուժաշխատողներ Հայթամ Թուբասին եւ Սուհաիլ Հասունան սպանվել են իսրայելական օկուպանտների գնդակոծությունից՝ ուղղված հենց Պաղեստինի Կարմիր մահիկի շտապօգնության մեքենայի վրա, Թալ Սուլթան շրջանում, որը Ռաֆահի արեւմուտքում է»,- նշվել է հայտարարությունում։

Ավելի վաղ PRCS-ը տեղեկացրել էր, որ 2023թ. հոկտեմբերից, երբ սկսվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժ փուլը, Գազայի հատվածում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 աշխատակից։