Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով. ««Սրբազանին և սրբազան շարժմանը հեգնող, ծաղրող, երբեմն հայհողող տարբեր տարիքի և սեռի բույսեր…

Գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին, իրենք էլ են նույն կոնտեքստով ցույցեր անում, չմոռանաք համբուրել Ալիևին, իրեն դուր կգա:

Կխնդրեմ գրառումս կարդան նաև մի խումբ անտարբերներ…

Հարգելի՛ անտարբերներ, կարող եք չմիանալ, մեր որակին քանակ պետք չի, ամեն ինչ լավ է լինելու։

Աստված ձեզ հետ, Աստված առաջ…»։