Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի կերպով «հույս» հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։ Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում: Գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հնարավոր տարբերակներից են.
 
- ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,

- Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,

- իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,

- կամ այդ ամենը միասին։

Հնարավոր է, որ մոտակա ամիսներին եւս հիմնարար իրադարձություն են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան»։