Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում բոլորին շնորհավորեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

«Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին»,- նշեց նա:

Նա նաեւ խոսեց իրենց շարքեր որոշ մարդկանց ներթափանցելու մասին:

«Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ։ Վերստին հայտարարում եմ՝ իրենք այս շարժման հետ կապ չունեն։ Մենք խստորեն դատապարտում ենք դա, ինչպես նաև ոստիկանների կողմից 7-8 հոգով մարդ ծեծելը»,- ասել է Սրբազանը։

Անդրադառնալով տարբեր տեսակի խոսակցություններին, որ շարժումը մարում է նա ասաց. «Մի խոսեք Շարժման մարելու մասին: Եկեք մասնակից եղեք, որպեսզի Շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք... Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ: Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ»: