2023 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 466 միլիոն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այս միջոցներով, ըստ նախարարի, իրականացվել է 1 ծրագիր՝ 3 միջոցառումներով։ «Միջոցների իրացումը կազմել է 94,8 տոկոս»,- հավելեց Հովհաննիսյանը։
Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի աճը, ինչպես նշել է ֆինանսների նախարարության ղեկավարը, 2022 թվականի համեմատ կազմել է 19 տոկոս։
ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը 2023 թ.-ին ավելացել են 19 տոկոսով. Ֆինանսների նախարարություն

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























