Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար:

Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջեւ ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն նաեւ կնպաստի Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտնվող «Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղերի զարգացման քաղաքականության» մասին զեկույցի նախապատրաստմանը:

Շարադրության թեման է. «Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականություններ»:

 Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում եւ ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման եւ համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում:

Ակնարկների ներկայացման վերջնաժամկետն է 2012-ի հունվարի 20-ը:

Շարադրությունները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով, կամ ներկայացնել այն Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակ հետեւյալ հասցեով` Գ. Լուսավորիչ 9, Երեւան 0015:

Աշխատանքը չպետք է գերազանցի 4 էջը:

Լավագույն հինգ ակնարկների համար Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակը կտրամադրի դրամական մրցանակներ:

Օրացույց

21-ը նոյեմբերի 2011 թ. ակնարկների մրցույթի մեկնարկ

20-ը հունվարի 2012 թ. ակնարկների ներկայացման վերջնաժամկետ

1-ը մարտի 2012 թ. եզրափակիչ փուլի հաղթողների անունների հրապարակում

9-ը մարտի 2012 թ. մրցանակաբաշխության արարողություն

Մրցույթի հայտարարության ամբողջական տեքստը տեղադրված է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի կայքում: