Աշտարակ-Բյուրական ճանապարհի 4-րդ կմ-ին, նոյեմբերի 22-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորը ստացել է մարմնական վնասվածք, սակայն բուժօգնության չի դիմել:

Կատարվում է քննություն: