Երեւանում, նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցի գազալցակայանում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, ապա բախվել տուժածի` գազալցակայանում կայանված «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























