Հայաստանի բնապահպանության նախարարությունն, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունի ձկների ձվադրման շրջանում ընդհանրապես արգելել Սեւանա լիճ «ելումուտը»: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նշենք, որ իշխանի ձվադրման շրջանը սկսում է նոյեմբերի վերջերին, իսկ սիգինը` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այսինքն` արդեն այս ամսվա վերջում բնապահպանության նախարարությունը որոշում կընդունի արգելել բոլոր տեսակի որսերը Սեւանա լճում, այդ թվում` խեցգետնի եւ կարասի: Զուգահեռ` կուժեղացվի նաեւ հսկողությունը:
Նախարարը խոստացավ նաեւ խիստ հսկողություն սահմանել երեւանյան շուկաների նկատմամբ` Սեւանից որսված ձկան առեւտուրն արգելելու համար:




























