Շատ է խոսվել մանդատները վայր դնելու մասին. բոլոր լուծումները քննարկված են: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու հավանականության մասին:
«Մենք ժամանակի, նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք: Մի՛ փորձեք շահարկել այս թեման, քննարկե՛ք, բայց մի՛ շահարկեք: Այդ թեման առկա է, այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակի: Ոչ ոք դա չի բացառել: Բոլոր քաղաքական լուծումները և՛ առաջարկված են, և՛ քննարկված: Բոլորիս միտքը մեկն է՝ այդ քայլը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն, դա չպիտի լինի պարզապետ էֆեկտի համար: Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելուն»,-հավելեց նա:


























