Լիբանանի կրթության եւ բարձրագույն կրթության նախարարի հրավերով նոյեմբերի 24-27-ին Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակը կրթության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու կրթական համակարգերում բարեփոխումների իրականացմանն առնչվող ծրագրերում փորձի փոխանակումն է:




























