Ուկրաինան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի օլիգարխներ Արկադի և Իգոր Ռոտենբերգների նկատմամբ հետախուզում է հայտարարել, հայտնել է РБК-Украина-ն։
Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի հետախուզման տվյալների բազայի քարտերի՝ Արկադի Ռոտենբերգին որոնում է Ազգային ոստիկանության ռազմավարական հետախուզության վարչությունը, իսկ նրա որդի Իգոր Ռոտենբերգին պարզապես որոնում է Ազգային ոստիկանությունը։
Արկադի և Իգոր Ռոտենբերգները մեղադրվում են սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ տապալելու կամ պետական իշխանությունը զավթելու, Ուկրաինայի տարածքի կամ պետական սահմանի սահմանները փոխելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու (լվացման) և հարկերից (պարտադիր վճարումներ ) խուսափելու նպատակով կատարված գործողությունները ֆինանսավորելու մեջ։




























