«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը, նոյեմբերի 19-21-ին,  5-րդ անգամ այցելել է Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում եւ Շուշիում:

Ֆիլմացանկում ընդգրկված էին «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները եւ մրցանակակիրները: Ցուցադրվեցին 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ: Փառատոնի բացումը միաժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվեց ԼՂՀ Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, «Արցախ Բրենդի Կոմպանի»-ի աջակցությամբ: