Կիրանցիցիները տեխնիկայով քանդում են իրենց տները, չեն թողնում թշնամուն։ Մյուս տներն էլ թշնամու խիստ վերահսկողության տակ են  անցնում, մի քանի մետր հեռու է լինելու  ադրբեջանական սահմանից: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին,  Կիրանցում լրագրողներին ասաց բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ գյուղն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կումունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են։

«Թշնամու դիտարկման տակ են տները, դպրոցը, գերեզմանը, ճանապարհը»,- նշեց Կիրանցի բնակիչը։