Էս ամբողջ պատմությունը ստի մասին է, եթե որեւէ մեկը հարմարվելու է այդ ստի հետ ապրելու, իրեն հալալ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Ոսկեպարում բնակիչների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Եթե մարդիկ չեն հարմարվելու, նշանակում է մեր երկրում դեռ ճշմարտության մասին կյանք կա, եւ այդ ճշմարտությունը հաղթելու է»,-ասաց նա:
Բնակիչներից մեկն էլ ասաց. «Նենց արեք՝ Տիգրանաշենը չտանք: Ես ասել եմ՝ եթե դու ուզում ես մեր գեղը Շուռնուխ շինես, չես կարա, մեր գեղը Շուռնուխ չի դառնա: Գոնե Տիգրանաշենը չտաք, Կիրանցի կեսը տվիք, էնտեղ չտաք»:


























