19 մարդ փակվել է Մախաչկալայի եկեղեցում, նրանց վտանգ չի սպառնում, տարածքը պաշտպանված է, հայտնում է РИА Новости-ն՝ Դաղստանի ներքին գործերի նախարարությանը հղումով։
«Ոչ մի պատանդի մասին խոսք չկա. Տասնինը մարդ փակվել է եկեղեցում՝ սեփական անվտանգության նպատակով: Նրանց այլևս վտանգ չի սպառնում, այս տարածքը պաշտպանված է։
Պատանդներ չեն եղել և չկան։ Դաղստանի անվտանգության ուժերն աշխատում են»,- իր Telegram ալիքում գրել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան։





























