Երկու ոչնչացված ահաբեկիչների հորը՝ Մագոմեդ Օմարովին, ձերբակալել են, հայտնում է Mash Telegram-ալիքը։
Սերգոկալա գյուղի նրա տանը խուզարկություն է կատարվել։ Այնտեղ են եկել հատուկ ջոկատայինները։ Խուզարկվել է նաև նրա այցելած մզկիթը։
Ընդհանուր առմամբ Դաղստանի Սերգոկալա շրջանի ղեկավարն ունի 10 որդի։
Նախնական տեղեկություններով, Օմարովի հետևից Սերգոկալա գյուղ ժամանած ոստիկաններով մեքենայի վրա կրակել են անհայտ անձինք։





























