Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Փաշինյանը այս որոշումը ստորագրել է այսօր:
Նշենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ պաշտոնից ազատվել 2024–ի հունվարի 4–ին։
Հիշեցնենք, որ հունվարի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը դժգոհել էր մարզում կատարված շինաշխատանքների որակից և բազմաթիվ խախտումեր արձանագրել, ինչից հետո Խաչատրյանն ազատվել էր պաշտոնից։


























