Հայաստանում, նոյեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանում կկայանա փիլիսոփայության համաշխարհային եւ ուսանողների միջազգային օրերին նվիրված փիլիսոփայական թեմատիկայով խաղ-վիկտորինայի /բրեյն-ռինգ/ ամփոփիչ փուլը:
Խաղի կազմակերպիչներն են` Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը եւ Մետափիլիսոփայության, տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային ինստիտուտը:
Խաղին մասնակցում են 7 ԲՈՒՀ-երի թիմեր` Հայաստանում ֆրանսիական, Հայաստանի պետական մանկավարժական, Երեւանի պետական, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Ճարտարապետաշինական, Հայ-ռուսական սլավոնական եւ Մխ. Հերացու անվան պետակա բժշկական համալսարանները: Մասնակից եւ հաղթող թիմերին կտրվեն մրցանակներ:




























