Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: Այս մասին հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը:

«Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը:

8746aa40-edf9-4ad5-ac75-ffca61749421.jfif (88 KB)

Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ: Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:

5ecd03b0-6800-47b7-bcd7-873e9602ae72.jfif (158 KB)

Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:  Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին»,-ասված է հայտարարության մեջ: