Մասնավոր դպրոցներում սովորողների թվով Վրաստանը տարածաշրջանի առաջատարն է, գրում է NGnewsgeorgia-ն։
Ըստ Galt & Taggart խորհրդատվական ընկերության ուսումնասիրության՝ 2023/24 ուսումնական տարվա դրությամբ Վրաստանի մասնավոր դպրոցներում սովորում էր 66,5 հազար երեխա։ Դա հանրապետության դպրոցականների ընդհանուր թվի 10,5 տոկոսն է։
Թուրքիայի մասնավոր դպրոցներում սովորում է դպրոցականների ընդհանուր թվի 7,4%-ը, Ադրբեջանում՝ 5,2%-ը, Հայաստանում՝ 2,9%-ը, Ռուսաստանում՝ 0,9%-ը։




























