Քիչ առաջ Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը Սուրբ Աննա եկեղեցում բակում ավարտվեց: Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հուլիսի 5-ին՝ ժամը 19:30 Սուրբ Աննա եկեղեցու բակում կրկին հանդիպում տեղի կունենա:

Նշենք, որ կայացած հադիպման ընթացքում քաղաքագետներ Կարեն Բեքարյանը և Էդգար Էլբակյանի բանախոսությամբ տեղի ունեցան քննարկումներ «Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում» և «Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները» թեմաներով: 

«Իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները հաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։ Դրանք հաղթահարելուց հետո նրանց միջև գոյանում է բարիդրացիական ֆոն և այդ ֆոնի պայմաններում, նրանք պայմանավորվում են երկուստեք շահերը հաշվի առնելով իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։ Իսկ մեր դեպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գյուղերը երկու կես են լինում, Ոսկերապ գյուղը բրդուջի պես երկու կողմից պատվում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գյուղերը հայտնվում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշենն է հայտնվում թուրքերի կողմից գրավման վտանգի տակ»,-քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը: