Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:

Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։