Երեւանի քաղաքապետարանը հաստատել է Հրազդան մարզադաշտին կից առեւտրի կենտրոնի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»: Սակայն ճարտարապետները մտահոգություն են հայտնում այդ կապակցությամբ: «Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի տեղեկացմամբ` թեեւ Երեւանի քաղաքաշինության խորհրդը չի քննարկել այդ հարցը, սակայն քաղաքապետարանի որոշումը նշանակում է շինարարության թույլտվության սկիզբ:
Ըստ «Էկոլուրի»` արտակարգ իրավիճակների նախարարությունը, ուսումնասիրելով խնդիրը, եզրակացրել է, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցմամբ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները:
Խնդրի առնչությամբ բնապահպանական կազմակերպությունները մտադիր են բաց քննարկումներ կազմակերպել:




























