ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Ֆլորիդայի բնակչին, որը սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։

39-ամյա Ջեյսոն Փատրիկ Էլդեյը հոգեբուժական հիվանդանոց հոսպիտալացման ժամանակ սպառնացել է սպանել նախագահին։ Այնուհետեւ, հուլիսի սկզբին, Գաղտնի ծառայության գործակալները տղամարդուն հարցաքննել են նրա տանը, բայց նա արդեն ամեն բան հերքում էր։ Սակայն հարցաքննությունից մի քանի օր հետո Էլդեյը X-ում գրել է, որ պատրաստվում է «սպանել Ջո Բայդենին»։ Գաղտնի ծառայությունն ուսումնասիրել է նրա պրոֆիլը սոցցանցում, որտեղ հայտնաբերել է բազմաթիվ սպառնալիքներ ԱՄՆ նախագահի հասցեին։

CNN-ի տվյալներով՝ Էլդեյին ներկայացվել են մեղադրանքներ երեք հանցագործությունների համար, այդ թվում՝ ԱՄՆ նախագահին սպառնալու վերաբերյալ։ Մինչեւ դատական նիստը նա գտնվելու է կալանքի տակ։