ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է գործարար Իլոն Մասկին ընտրությունների արդյունքները գնելու փորձի մեջ, որոնք կայանալու են այս տարվա նոյեմբերին։

«Ինձ ձանձրացրել է այն, որ Իլոն Մասկն ու նրա հարուստ ընկերները փորձում են գնել այդ ընտրությունները»,- գրել է պետության ղեկավարը X-ում։

Մասկը երկար տարիներ նվիրատվություններ է արել երկու կուսակցությունների թեկնածուներին։ Ընդ որում՝ նա մեծ միջոցներ չի ծախսել նախագահական ընտրությունների վրա, իսկ նրա նվիրատվությունները, որպես կանոն, հավասարաչափ բաժանվել են դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ, նշել է The New York Times-ը։ Մարտին նա հայտնել էր, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է, որ իշխանությունում լինի Հանրապետական կուսակցությունը, «այլապես Ամերիկայի վերջը կգա»։

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հավաքել է Հանրապետական կուսակցության համագումարի պատվիրակների՝ առաջադրվելու համար ահրաժեշտ ձայների քանակությունը, համագումարն այս օրերին ընթանում է Միլուոկիում։ Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետով, ունի Դեմոկրատական կուսակցության օգոստոսին Չիկագոյում կայանալիք համագումարի բավականաչափ թվով պատվիրակների աջակցությունը։