Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի միացյալ խումբը զորավարժություններ է սկսել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ։ Դրանք իրականացվում են Հոկայդո հյուսիսային կղզու Չիտոզե բազայի և Տոկիոյից 120 կմ հյուսիս-արևելք ընկած Հյակուրի բազայի տարածքում, հաղորդում է Nikkei թերթը:
Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի 12 Eurofighter Typhoon կործանիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 4 մարտական Rafale ինքնաթիռ։ Ճապոնիան ներկայացված է վեց F-15 և F-2 մարտական ինքնաթիռներով։ Նման վարժանքներն առաջին անգամ են անցկացվում։
Գերմանական, իսպանական և ֆրանսիական օդուժի այս ինքնաթիռները նախկինում վարժանքներ են անցկացրել ամերիկյան ինքնաթիռների հետ Ալյասկայի շրջանում: Սպասվում է, որ Ճապոնիայից հետո նրանք կմասնակցեն Հավայան կղզիներում անցկացվող զորավարժություններին, ապա տեղափոխվեն Ավստրալիա և Նոր Զելանդիա գոտի։ Այս երկրների ռազմաօդային ուժերի հետ համատեղ վարժանքներ են լինելու։
ՆԱՏՕ-ի անդամները վերջերս ավելի ու ավելի են ներգրավված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարբեր տեսակի ռազմական գործողություններում: 2021 թվականին, մասնավորապես, բրիտանական ռազմածովային ուժերի ավիակիր խումբն այնտեղ մի շարք զորավարժություններ է անցկացրել։ Տարածաշրջան են այցելել ռազմանավեր Ֆրանսիայից և Գերմանիայից։ Սպասվում է, որ օգոստոսի վերջին իտալական թեթև ավիակիրը և գերմանական ֆրեգատը համատեղ վարժանքներ կանցկացնեն Ճապոնիայի ռազմածովային ուժերի հետ։





























