Արգենտինայի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Կարինա Միլեյը՝ պետության ղեկավար Խավիեր Միլեյի քույրը, ներողություն է խնդրել Ֆրանսիայի դեսպանից փոխնախագահ Վիկտորյա Վիլյառուելի խոսքերի համար, ով եվրոպական հանրապետությունը անվանել է «գաղութատիրական երկիր»՝ ռասիստական սկանդալի ֆոնին: Այս մասին հայտնում է La Nacion թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Ըստ այդմ, Կարինա Միլեյը անձամբ է եկել Ֆրանսիայի դեսպանատուն՝ ներողություն խնդրելու, ինչն ընդունվել է։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ կառավարությունը համարել է, որ Վիլառուելը «չափից ավելի հեռու է գնացել»՝ նախագահի Ֆրանսիա այցի նախապատրաստման ֆոնին, որտեղ նա մտադիր է հանդիպել երկրի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ։
Ավելի վաղ Վիլյառուելը X-ում (նախկին Twitter) աջակցության խոսքեր էր գրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, ով սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին ռասայական հայհոյանքներով երգի պատճառով: Իր ուղերձում փոխնախագահը գրել է, որ «ոչ մի գաղութատեր երկիր չի կարող հալածել [արգենտինացիներին] մի ճշմարտության համար, որը նա չի ցանկանում ճանաչել»: Նա նաև կեղծավոր է անվանել նրանց, ովքեր «վրդովվել են» երգի պատճառով։





























