Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընտրություններից առաջ հրաժարվել է պաշտպանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կամ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի թեկնածությունները, հայտնում է Bloomberg-ը։
«Ցուկերբերգը հրաժարվել է պաշտպանել Թրամփին կամ... Բայդենին՝ հավելելով, որ ինքը «ծրագրեր չունի» որևէ կերպ ներգրավվել ընտրություններին»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Ցուկերբերգի խոսքով՝ մարդիկ ցանկանում են Meta-ում ավելի քիչ քաղաքական բովանդակություն տեսնել։ Նա հավելել է, որ ընկերությունն արդեն իր օգտատերերին ավելի քիչ քաղաքական բովանդակություն է առաջարկում։
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք, որ մեր ծառայություններն ավելի փոքր դեր են խաղում այս ընտրություններում՝ համեմատած անցյալի հետ»,- ասաց նա։





























