Ֆլորիդայի բնակիչը, որը մեղադրվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ սենատոր Ջեյ Դի Վենսի եւ նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցցանցերում հրապարակած սպառնալիքների համար, ուրբաթ ձերբակալվել է, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Յուպիտերի ոստիկանական վարչությունը տեղեկացրել է, որ աշխատակիցները ձերբակալել են Մայքլ Վ. Ուայզմանին գրավոր սպառնալիքների համար։

Յուպիտեր քաղաքի ոստիկանության մայոր Դոն Հենեսիի խոսքով՝ նա կալանքի տակ է վերցվել եւ գտնվում է Փալմ Բիչի բանտում։

Դետեկտիվները տեղեկացրել են, որ Ուայզմանը քանիցս Facebook-ում սպառնացել է Թրամփին եւ Վենսին։

Ոստիկանների խոսքով՝ սպառնալիքներ են հնչել նաեւ նրանց ընտանիքների անդամներին «մարմնական վնասվածքներ հասցնելու» մասին։

Իրավապահ մարմիններում տեղեկացրել են, որ մի քանի մարդիկ անձամբ եւ ինտերնետի միջոցով տեղեկացրել են տեղի ոստիկանությանն այդ սպառնալիքների մասին։

Յուպիտերը գտնվում է 32 կիլոմետր հյուսիսում Թրամփի Մար-ա-Լագոյի (Փալմ Բիչ) տնից։

Ոստիկանների խոսքով՝ հետաքննությունն իրականացվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության եւ Փալմ Բիչի դատախազության հետ համագործակցությամբ։