ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և աշխարհի այլ առաջնորդներ նամակներ են գրել իրեն անցյալ շաբաթ տեղի ունեցած մահափորձից հետո, հայտնում է CNN-ը։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, նա հիանալի տղա է, օրերս նա ինձ մի հիանալի գրություն ուղարկեց, երբ իմացավ տեղի ունեցածի մասին, առաջնորդների մեծամասնությունը, գիտե՞ք, նրանցից շատերին դուր չէր գալիս, թե ինչպես եմ վարվում իրենց հետ, բայց նրանք նաև գիտեին, որ ժամանակը  եկել է, որ գործն արված է, ճի՞շտ է: Ժամանակը եկել է։ Բայց նրանք գրեցին ինձ, համարյա բոլորը։ Հաճելի էր։ Ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ։ Սա լավ է», - ասել է Թրամփը Միչիգանի Գրանդ Ռապիդս քաղաքում կայացած իր հանրահավաքում:

Հիշեցնենք, որ սա Թրամփի առաջին հանրահավաքն էր Փենսիլվանիայում մահափորձից հետո։